- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Сообщения
Сообщения за апрель, 2023
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
2023թ․-ի մարտի 25-ին ԵՊՀ-ում Բյուրեղավանի Ս․Վարդանյանի անվան ավագ դպրոցի, Եղվարդի թիվ 1 և Մ․Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցների համագործակցության արդյունքում ծնված «Ապագայի էլեկտրականություն» նախագծով մասնակցեցինք Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլին։ Նախագծի թեման «Ապագայի էլեկտրականությունն» էր։ Մ․Գալշոյանի անվան ավագ դպրոցի XI-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Սարգսյանը և Եղվարդի թիվ 1ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Գևորգյանը կարողացան շատ վստահ և համոզիչ ներկայացնել նախագիծը։ Փորձերի օգնականն էր ապագա ֆիզիկոս, Բյուրեղավանի Ս․Վարդանյանի անվան ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Հայկ Հասրաթյանը։ Հանձնաժողովի անդամներին և բոլոր հյուրերին շատ հետաքրքրեց մեր նախագիծը։ ԿԳՄՍ նախարար տիկին Ժ․Անդրեասյանը հավանություն տվեց նախագծին և ողջունեց երեք ավագ դպրոցների համագործակցության գաղափարը։ Հատուկ շնորհակալություն դպրոցների տնօրեններին։