Բացատրական նշում
Դասընթացի արդիականությունը պայմանավորված է «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ քննարկումների շարունակությամբ։
Ըստ Հանրակրթական պետական չաափորոշիչների նախագծով առաջարկվող (7-12- րդ դասարանների մասով) հիմնական փոփոխություններներն են.
• Բացի ուսումնական պլանի պետական պարտադիր ու դպրոցական բաղադրիչներից, առաջարկվում է անհատական բաղադրիչը, որի շրջանակում սովորողի հանդեպ անհատականացված մոտեցման հնարավորություն է ստեղծվում։ Նախագծային ուսուցումը պարտադիր կլինի 7-12-րդ դասարաններում առնվազն մեկ նախագծի տեսքով, ինչպես որևէ առարկայի, այնպես էլ համայնքային ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված կլինեն որոշակի սոցիալական կամ բնապահպանական խնդիրների լուծմանը։
• Ավագ դպրոցում առաջարկվում է հոսքային ուսուցումից հրաժարվել՝ ի նպաստ անհատականացված դասացուցակի, որը կկազմվի պարտադիր առարկաների համադրությամբ և այլն։
Ունկնդիրների կատեգորիաներ, որոնց ուսուցման համար նախատեսված է ուսումնական ծրագիրը.
Հիմնական և ավագ դպրոցի ֆիզիկա առարկայի ուսուցիչներ։
Վերապատրաստման մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել ֆիզիկայի էկոլոգացումը, ուսուցման այլընտրանքային, նոր ձևերի ներդրումն ու կիրառումը։ Վերապատրաստման բովանդակությունը կառուցվում է այնպես, որ գիտելիքների և կարողությունների զարգացմանը զուգընթաց այն նպաստում է վերապատրաստվողների սոցիալական հմտությունների զարգացմանը։
Մասնակից ուսուցիչներին կներկայացվի սեմինարի բազմաբնույթ ծրագիր, որը բաղկացած է
1․գործնական նստաշրջաններից
2․փորձագետի դասախոսություններից:
Դասընթացի նպատակը
Հաշվի առնելով ժամանակակից կրթական գործընթացի կազմակերպման փոփոխված պահանջները` հիմնական և ավագ դպրոցներում ֆիզիկա առարկայի կրթական ծրագրեր իրականացնող ուսուցիչների վերապատրաստում հեռևյալ ոլորտներում`
- մասնագիտական կարողությունների և հմտությունների ձեռքբերում,
- կրթական գործընթացի նախագծում,
- ՀՀ ԿԳՄՍՆ կրթական պահանջների լույսի ներքո նորարարական տեխնոլոգիաների օգտագործման վրա հիմնված դասի նախագծում:
Դասընթացի խնդիրները.
ֆիզիկայի ուսուցչի մասնագիտական կարողությունների կատարելագործում ՝ կապված մանկավարժական գործունեության նախագծման, իրականացման և ռեֆլեքսիվ վերլուծության ունակության հետ, ծանոթացնել ուսուցիչներին ֆիզիկայի դասաժամերի համար նախատեսված նախագծերի կոնկրետ գաղափարների։
Աշխատանքների ընթացքը՝
1․Դասախոսություն:
2․Փոքր (առցանց) խմբերային աշխատանքներ։
3․Ինքնուրույն անհատական աշխատանքներ։
4․Դասընթացի վրա հիմնված ուսուցում. ուսուցիչները ստանում են փաստերի վրա հիմնված առաջադրանքներ։
5․Հասակակիցների ուսուցում. ուսուցիչները սովորում են միմյանցից և տալիս են միմյանց հետադարձ կապ։
6․Անհատական ուսուցման միջավայր. ուսուցչի (առցանց) ներգրավման ուսումնական միջավայրը հարմարեցված է նրա անձնական կարիքներին, ուսուցման ոճին …
7․Տեսողական որոնում և ուսուցում. պատկերներն ու մուլտիմեդիան ավելի ուժեղ են, քան բանավոր խթանները, ուստի ուսուցիչները կսովորեն մեդիագործիքներով խաղեր, հարցեր,գնահատման զանազան նյութեր պատրաստել։
Վերապատրաստման վերջնական արդյունքը
ներառում է նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ դասընթացի ծրագրի բովանդակության յուրացման գործընթացում։
Վերապատրաստման դասընթացի նյութը ներկայացված է փորձարարական տեսքով, որը թույլ կտա ուսուցչին դասընթացի ավարտից հետո ստեղծագործաբար մոտենալ ուսուցման նախագծային մեթոդին, սովորել նախագծերի գաղափարներ, ստեղծել նորերը և դրանք կիրառել ուսուցման համապատասխան իրավիճակում։
Դասընթացը կառուցված է մոդուլային հիմունքներով: Բոլոր մոդուլները փոխկապակցված են և փոխկախված են, ունեն ընդհանուր արժեք և համապատասխան թիրախային ուղեցույցներ որոնք համապատասխանում են ծրագրի հիմնական նպատակներին ու խնդիրներին, ինչպես նաև ունեն ընդհանուր հայեցակարգային և մեթոդաբանական հիմունքներ։
Դասընթացի բովանդակային-կազմակերպչական ամբողջականությունն ապահովվում է նաև յուրաքանչյուր դասի ներքին կառուցվածքի միջոցով, որը փոխկապակցված է դասընթացի ընդհանուր կառուցվածքի հետ:
Комментарии
Отправить комментарий