Сообщения

Изображение
2023թ․-ի մարտի 25-ին ԵՊՀ-ում Բյուրեղավանի Ս․Վարդանյանի անվան ավագ դպրոցի, Եղվարդի թիվ 1 և Մ․Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցների համագործակցության արդյունքում ծնված «Ապագայի էլեկտրականություն» նախագծով մասնակցեցինք Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլին։ Նախագծի թեման «Ապագայի էլեկտրականությունն» էր։ Մ․Գալշոյանի անվան ավագ դպրոցի XI-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Սարգսյանը և Եղվարդի թիվ 1ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Գևորգյանը կարողացան շատ վստահ և համոզիչ ներկայացնել նախագիծը։ Փորձերի օգնականն էր ապագա ֆիզիկոս, Բյուրեղավանի Ս․Վարդանյանի անվան ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Հայկ Հասրաթյանը։ Հանձնաժողովի անդամներին և բոլոր հյուրերին շատ հետաքրքրեց մեր նախագիծը։ ԿԳՄՍ նախարար տիկին Ժ․Անդրեասյանը հավանություն տվեց նախագծին և ողջունեց երեք ավագ դպրոցների համագործակցության գաղափարը։ Հատուկ շնորհակալություն դպրոցների տնօրեններին։  
https://docs.google.com/presentation/d/1IN5kJmLUkvpPirRcbC9kwkAvADspWvsmER3u6MTgWiI/edit#slide=id.p  
  https://wakelet.com/wake/cgPmZ46nffATMt40xqitR
  https://docs.google.com/presentation/d/1IN5kJmLUkvpPirRcbC9kwkAvADspWvsmER3u6MTgWiI/edit?usp=sharing
  Բացատրական նշում Դասընթացի արդիականությունը պայմանավորված է «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ քննարկումների շարունակությամբ։  Ըստ Հանրակրթական պետական չաափորոշիչների  նախագծով առաջարկվող ( 7-12 - րդ դասարանների մասով) հիմնական փոփոխություններներն են. • Բացի ուսումնական պլանի պետական պարտադիր ու դպրոցական բաղադրիչներից, առաջարկվում է անհատական բաղադրիչը, որի շրջանակում սովորողի հանդեպ անհատականացված մոտեցման հնարավորություն է ստեղծվում։ Նախագծային ուսուցումը պարտադիր կլինի 7-12-րդ դասարաններում առնվազն մեկ նախագծի տեսքով, ինչպես որևէ առարկայի, այնպես էլ համայնքային ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված կլինեն որոշակի սոցիալական կամ բնապահպանական խնդիրների լուծմանը։ • Ավագ դպրոցում առաջարկվում է հոսքային ուսուցումից հրաժարվել՝ ի նպաստ անհատականացված դասացուցակի, որը կկազմվի պարտադիր առարկաների համադրությամբ և այլն։ Ունկնդիրների կատեգորիաներ, որոնց ուսուցման համար նախատեսված է ուսումնական ծրագիրը. Հիմնական և ավագ դպրոցի ֆիզի...